ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները

Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը փետրվարի 18-ին Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել են Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Փետրվարի 18-ին ՔՊ կուսակցության անդամ Լիլիթ Մակունցի (ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան) հետ Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել ենք Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության գործընթացը, Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները»,- գրել է Հարությունյանը։

  • Կիսվել: