հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լոռու մարզպետ նշանակվի Արամ Ղազարյանը

Լոռու մարզպետ նշանակվի Արամ Ղազարյանը

Լոռին այսօր նոր մարզպետ կունենա։ Կառավարության այսօրվա նիստում այդ պաշտոնին կնշանակվի Արամ Ղազարյանը։

Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
 
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։

  • Կիսվել: