ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Լիլիթ Մակունցը Ջոնաթան Կատցին ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասում

Լիլիթ Մակունցը Ջոնաթան Կատցին ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասում

Հոկտեմբերի 15-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Բրուքինգս Ինստիտուտի հակակոռուպցիոն, ժողովրդավարական և անվտանգային հարցերի կառավարման հետազոտությունների գծով ավագ տնօրեն Ջոնաթան Կատցի հետ։ Այս մասին  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասում, ինչպես նաև խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, քննարկվել են հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

  • Կիսվել: