կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ

Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ։

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև կոնգրեսականների ուշադրությանն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերն ու ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները։

Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ աջակցելու խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Դեսպան Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի` Վաշինգտոն կատարած այցին և կայացած հանդիպումների արդյունքներին։

  • Կիսվել: