Լիլիթ Մակունցի խոսքերով, Հայաստանից հեռացողների մի մասն ուղղակի գնում են իրենց աշխատանքին վերադառնալու համար
Ազգային ժողովում Լիլիթ Մակունցը, խոսելով այս օրերին Հայաստանից հեռացողների մասին, հայտարարեց, որ մեկ տարի շարունակ ՀՀ շատ քաղաքացիներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն ունեցող անձինք, ու ոչ միայն ՌԴ-ում, սպասում էին, որպեսզի սահմանները բացվեն, որպեսզի իրենք վերադառնան թե իրենց աշխատանքին, թե վերամիավորվեն իրենց ընտանքիների հետ:
Մակունցի խոսքերով, ՀՀ-ից հեռացող քաղաքացիների օդանավերը Հայաստան դատարկ չեն վերադառնում: