հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լիլիթ Գալստյանը Սիսակ Գաբրիելյանին կոչ արեց մի քիչ «ջենթլմեն լինել»

Լիլիթ Գալստյանը Սիսակ Գաբրիելյանին կոչ արեց մի քիչ «ջենթլմեն լինել»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մոլորեցնում է հանրությանը:

«Նույն Սիսակ Գաբրիելյանը ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հենք չունի որոշելու, թե ես, որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում», - ասաց պատգամավորը:

Սիսակ Գաբրիելյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը: Նա նաև մեղադրել էր Լիլիթ Գալստյանին, որ նա բացակայում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից:

Լիլիթ Գալստյանն էլ բացակայությունների վերաբերյալ Սիսակ Գաբրիելյանին կոչ արեց «ջենթլմեն լինել»:

«Երբ երկուշաբթի օրը արտահերթ նիստ գումարեցինք, ես ասացի դաս ունեմ, գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն», - կոչ արեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: