շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անահիտ աստվածուհուն անոնսում են մարդիկ, որոնք նողկում են ամենայն հայկականից. Լիլիթ Գալստյան

Անահիտ աստվածուհուն անոնսում են մարդիկ, որոնք նողկում են ամենայն հայկականից. Լիլիթ Գալստյան

Անահիտ աստվածուհուն անոնսում են մարդիկ, որոնք նողկում են ամենայն հայկականից. Անգամ անհարմար է այս աղետալի օրերին անդրադառնալ թեմային՝ թե վերջապես 2024-ի սեպտեմբերին  Հայաստանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը։

Նա նաեւ նշել է. «Նախ տարակուսելի է և անբնական, որ այն անոնսում են մարդիկ, ովքեր բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրույթում մեկնաբանում և եղծում են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնություն առհասարակ՝ Մատենադարանից մինչև պատնության դասագրքեր։

Մարդիկ և իշխանություններ, ովքեր Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով և կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու քաղաքակրթական անուրանալի ներկայությունը խոթել 28.900քառկմ-ի մեջ․․․

Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու կասկածի առարկա․․․

Մարդիկ և իշխանություններ, ովքեր ուրացան հազարամյակների անառիկ Արցախը, մեր Անկախության երթը․․․

Ի դեպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite

/ Սաթալայի Աֆրոդիտեն/ անվան տակ պահվող, հաշվառված Աֆրոդիտեի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը/Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis. / Տիգրան Մեծի Աշխարհակալության մեջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է։ ներկայիս Black Sea Region (Turkey): Gümüşhane (province):

Բա Թուրքիայից վախեր չունե՞ք․․․․ Տիդրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ․․․

Իսկ գու՞ցե էժանագին PR-ով տեղեկատվական աղմուկ եք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզվող Հայաստանի ճիչը․․․

PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք․․․

Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՎԵՏԻՍ հնչեցնում․․․

Ամո՛թ է, ամո՛թ․․․․սա պետության մասին չէ․․․դուք ադեկվատ/համարժեք/ չեք գահավիժող պետությանը»:

  • Կիսվել: