հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կարվեն

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կարվեն

Ազգային ժողովը քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող, լիցենզավորման համար ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի կամ համարժեք թույլտվության առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց կառավարության քննարկմանը ներկայացնելու»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

Ներկայումս նախատեսված է լիցենզավորվող գործունեության 78 տեսակ, որոնցից 45-ի համար սահմանված է վայրերի պահանջ, 20-ի համար նախատեսվում են բացառություններ: Արդյունքում՝ նախագծով սահմանվող իրավակարգավորումը տարածվելու է լիցենզավորվող գործունեության 13 տեսակի համար:

«Նախագծի համար որպես թիրախ ընտրվել են առավել զարգացած, քիչ ռիսկային երկրները, ինչպես նաև հարևան երկու պետությունները»,- ասաց Իսպիրյանը:

  • Կիսվել: