ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՀԿ-ն հեղինակել է ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծ․ ԱԺ արտահերթ նիստը՝ նոյեմբերի 26-ին

ԼՀԿ-ն հեղինակել է ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծ․ ԱԺ արտահերթ նիստը՝ նոյեմբերի 26-ին

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Արտահերթ նիստի օրակարգում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծն է, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

  • Կիսվել: