ԼՀԿ-ն հատուկ նիստում կորոշի մինչև հանրաքվեի օրը ձեռնարկելիք քայլերը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստ կհրավիրի՝ որոշելու, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մինչև սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Մենք խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու և քննարկելու, թե ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Սիմոնյանը:
Նշենք, որ խմբակցությունը դեմ էր քվեարկել Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշմանը:
Հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: