«ԼՀԿ»-ն արտակարգ դրությունը չեղարկելու նախագիծ ներկայացրեց
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում հայտնեց, որ իրենք անիմաստ են համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Այն, որ Հայաստանի անունի առջև միջազգային ասպարեզում գրված է արտակարգ դրություն, դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում այլ երկրներ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների և Հայաստան գալ ցանկացող մարդկանց համար»,- ասաց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:


