ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը. կուսակցությունը մայիսի 15-ին համագումար կանցկացնի

ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը. կուսակցությունը մայիսի 15-ին համագումար կանցկացնի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ մայիսի 15-ին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի ժամանակ հայտնի կդառնա, թե ինչ կարգախոսով է կուսակցությունը մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ ովքեր են լինելու նախընտրական ցուցակում։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանը» բարձր նախընտրական շանսեր ունի․ «Մենք ռեալ այլընտրանք ենք ներկա եւ նախկին իշխանություններին։ Ժողովուրդը կորոշի, թե մենք քանի տոկոս կհավաքենք»։

  • Կիսվել: