հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է Ալիևի կողմից. ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողով

ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է Ալիևի կողմից. ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը բացահայտ ավտորիտար սցենար է։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում:

«Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել են հանձնաժողովում:

  • Կիսվել: