ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը «պատմական» է․ Ղազախստանի նախագահ

ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը «պատմական» է․ Ղազախստանի նախագահ

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը «պատմական» է բնորոշել Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդային դերակատարմամբ ընդունված եռակողմ հայտարարությունը: Այս մասին գրում է Ria.ru—ն։

«նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը, իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումն է ստեղծված կրիտիկական իրավիճակում», - ասել է Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  խորհրդի նիստի ընթացքում:

Տոկաևի խոսքերով՝ «այս հայտարարությունը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»:

«Իմ կարծիքով՝ սա իսկապես պատմական հայտարարություն է»,-ավելացրել է Ղազախստանի նախագահը:

  • Կիսվել: