կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղարաբաղի հետ կապված իրավիճակում յուրաքանչյուր կողմն իր ճշմարտությունն ունի. Պուտին

Ղարաբաղի հետ կապված իրավիճակում յուրաքանչյուր կողմն իր ճշմարտությունն ունի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա նշել է՝ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, և այստեղ հեշտ որոշումներ չկան. շատ բարդ հանգույց է: 

Պուտինը նշել է, որ երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար.

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի ՝ շահերի հավասարակշռություն»,- ասել է նա:

ՌԴ նախագահի խոսքով՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Մեր դիրքորոշումը բաց է՝ խոսել Ադրբեջանին 5+2 շրջանի վերադարձի մասին ապահովելով որոշակի ռեժիմի գոտի Ղարաբաղի համար։ Երկարաժամկետ կարգավորումը նրանում է, որպեսզի գտնվի շահերի հավասարակշռությունը, որը ձեռնտու կլինի երկու կողմին, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, բայց որպեսզի ստեղծվեն նաև հնարավորություններ տարածաշրջանային զարգացման համար:

Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: