կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ թույլ չտալով, որ հումանիտար օգնությունը մտնի ԼՂ

Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ թույլ չտալով, որ հումանիտար օգնությունը մտնի ԼՂ

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում Ղարաբաղի ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ նախորդ շաբաթ ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը ԼՂ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 3-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարությունը ԼՂ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին:

Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, «հայկական կողմի սադրանքն է»: Հիշեցնեմ՝ այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում՝ արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց,- հենց Ադրբեջանի՝ վերը նշված գործողությունն է սադրանքը, առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են»:

  • Կիսվել: