կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը բարդ են, բայց լուծելի. Լավրով

ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը բարդ են, բայց լուծելի. Լավրով

ԼՂ տարածաշրջանում սահմաններին առնչվող հարցերը լուծելի են՝ չնայած դրանց բարդությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է TASS-ը։

«Երախտաբարտ ենք մեր խաղաղապահների դերի գնահատման համար։ Կանենք ամեն բան, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, բոլորը ելնեն այն հանգամանքից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Այժմ պետք է զբաղվել դետալների վրա «հողում»՝ սահմանանշում, սահմանազատում։ Ամեն ինչ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ։ Ռազմական փորձագետները՝ դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի լուծումների շուրջ»,-ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ստեղծել պայմաններ՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի համար։

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք դառնալ Երևան-Բաքու հարաբերությունների բարելավման համար։

  • Կիսվել: