հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Աղաջանյան

ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Աղաջանյան

Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու հետ կապված: Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարևոր սուբյեկտները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները, ԵԱՀԿ անդամ պետությունները: Սա կարևոր է հանգամանք է՛՛:

Խոսելով Ադրբեջանի զինուժի կողմից քաղաքացիական անձանց սպանությունների մասին՝  Աղաջանյանը վստահեցրեց, որ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքակազմերը, որ դեէսկալացիա տեղի ունենա, եւ նմանատիպ դեպքերը բացառվեն:

  • Կիսվել: