ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ ինքնորոշման իրավունքը մեզ համար այն «կարմիր գիծն» է, որի վրայով չենք կարող անցնել. Փաշինյան

ԼՂ ինքնորոշման իրավունքը մեզ համար այն «կարմիր գիծն» է, որի վրայով չենք կարող անցնել. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջման հիմքով, այն պետք է վերջնական լուծվի եւ ձեռնտու լինի բոլոր կողմերին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ վերջնական լուծումը պիտի ընդունելի լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար:

Վարչապեն ասել է, որ Հայաստանի համար «կարմիր գիծ» է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որից Երեւանը չի կարող հրաժարվել:

Կա նման գիծ, եւ դա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Հայաստանը միշտ պատրաստ է եղել նման փոխզիջման: Սակայն Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնությունները, քանի որ չէր ցանկանում եւ չի ցանկանում ընդունել ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ ԼՂ ինքնորոշման իրավունքը մեզ համար այն «կարմիր գիծն» է, որի վրայով մենք չենք կարող անցնել՛՛,-մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը:

 
 

  • Կիսվել: