շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է. Տիգրան Ավինյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է. Տիգրան Ավինյան

Լենային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությունը Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է:

Այս մասին վստահեցրեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր երդման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է: Սկսած այն մարդկանց տեղափոխման հարցերից՝ Երևանի քաղաքապետարանն ամենաառաջնային և ակտիվ դերակատարումն է ունեցել»,-ասաց Ավինյանը:

Հիմա էլ Երևանի վարչական շրջաններն ընդունում են դիմումներ ԼՂ-ից տեղահանված անձանցից: Ըստ քաղաքապետի՝ այդ դիմումները կառավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ բավարարվում են:

«Մենք դեռևս մի քանի քննարկում պետք է ունենանք կառավարության գործընկերների հետ՝ հասկանալու ընդհանուր քաղաքականությունը և միասնական քաղաքականություն վարելու նպատակով»,-ասաց նա:

  • Կիսվել: