ԼՂ-ի հայերը միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին պատասխանել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի մեկնաբանություններին:
«Պարոն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է նա։