հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ հարցով պայմանավորվածությունները պետք է տարածաշրջանում ամուր խաղաղության համար հիմք դառնան. Լուկաշենկո

ԼՂ հարցով պայմանավորվածությունները պետք է տարածաշրջանում ամուր խաղաղության համար հիմք դառնան. Լուկաշենկո

Բելառուսն անկեղծորեն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները:

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՛՛Բելթա՛՛-ն:

Լուկաշենկոն, մասնավորապես, նշել է. ՛՛Դա կարեւոր քաղաքական որոշում է, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում ամուր խաղաղության համար: Ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին 30 տարի տեւած այդ սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ՛՛:

  • Կիսվել: