հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված. ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված. ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Այս պահին Մոսկվայում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Պուտինը բացման խոսքում նշել է, որ անձնական հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Նա հույս է հայտնել, որ այս անգամ ևս այդպես կլինի:

Ինչպես իր խոսքում ընդգծել է ՌԴ նախագահը՝ առանցքային թեման տարածաշրջային կարգավորումն է:

Փաշինյանն իր հերթին նշել է, որ Պուտինի հետ իր հաճախակի հանդիպումները վկայում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների կարևորության երկկողմ գիտակցման մասին:

Նա, մասնավորապես ասել է. ՛՛Իհարկե, այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն և պարզեն միմյանց դիրքորոշումները՛՛:

Մեր տարածաշրջանում, Փաշինյանի խոսքով, դեռ չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին:

՛՛Ինչպես Դուք նկատեցիք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության լուծման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը խաղում է առանցքային դեր, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և ուրախ եմ բոլոր այս հարցերը Ձեզ հետ քննարկելու հնարավորության համար՛՛,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: