երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԼՂ հակամարտության որոշ մասը հանգուցալուծված չէ, և այդ դեպքում՝ ԵԱՀԿ-ն մեծ դերակատարում  պետք է ունենա․ ԵԱՀԿ նախագահ

ԼՂ հակամարտության որոշ մասը հանգուցալուծված չէ, և այդ դեպքում՝ ԵԱՀԿ-ն մեծ դերակատարում պետք է ունենա․ ԵԱՀԿ նախագահ

Այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդենի հանդիպումը։

Մոսկվայում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև արցախյան հիմնահարցին: Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է՝

«Մեր քննարկումների մեծ մասը նվիրած էր ԵԱՀԿ-ի ամբողջ օրակարգին: Հակամարտությունների կարգավորումը կարևորագույն առաջնահերթություններից է Շվեդիայի նախագահության համար: Անցյալ տարի հակամարտություն էր ծագել Լեռնային Ղարաբաղում, ինչը մեծ տառապանք էր պատճառել մարդկանց: Դա  ցույց է տվել, որ հակամարտության որոշ մասը հանգուցալուծված չէ, և այդ դեպքում՝ ԵԱՀԿ-ն մեծ դերակատարում  պետք է ունենա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար: Միջազգային հումանիտար իրավունքը մեր գործողություններում պետք է դառնա մեր փարոսը»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

  • Կիսվել: