ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ հակամարտության հարցով քաղաքական-բանակցային գործընթացը երկարաձգելը ճիշտ չենք համարում. Սերգեյ Լավրով

ԼՂ հակամարտության հարցով քաղաքական-բանակցային գործընթացը երկարաձգելը ճիշտ չենք համարում. Սերգեյ Լավրով

Ռուսաստանն արել է ամեն ինչ՝ իրավիճակը հանդարտեցնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը հուսով է, որ ԼՂ հարցով համատեղ հայտարարության բոլոր կետերը կիրականացվեն: Իհարկե, բոլոր հարցերը արագ և միաժամանակ չեն լուծվի, հասկանում ենք, որ գործընթաց պիտի լինի, բայց քաղաքական-բանակցային գործընթացը երկարաձգելը ճիշտ չենք համարում»,- ասաց նա:

Լավրովը հույս հայտնեց, որ Մոսկովյան հանդիպման արդյունքում ընդունված որոշումները կկատարվեն երկու կողմից էլ, իսկ այն մասին, թե ինչպես վարվել հետագայում, կքննարկվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը:

«Մենք հուսով ենք, որ հրադադարի պահպանման ռեժիմը կպահպանվի երկու կողմից»,- նշեց Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: