ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ես 3,5 տարի նստել եմ. Սասուն Միքայելյան

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ես 3,5 տարի նստել եմ. Սասուն Միքայելյան

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ես 3,5 տարի նստել եմ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հարցին ի պատասախան նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելայնը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի հայտարարությունները։

"Իրա քաղաքական հայացքներն են, ես չեմ կարող դրա մեջ մտնել",- նշեց Միքայելյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, որ երկրորդ ու երրորդ նախագահներին առաջարկել է միասին դաշինք կազմել և մասնակցել հունիսին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

«Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից»,- ասել էր Տեր-Պետրոսյանը: 

 

 

  • Կիսվել: