հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լեւոն Սահակյանն ընտրվել է Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ

Լեւոն Սահակյանն ընտրվել է Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ

Մարտի 4-ին Ազգային ժողովում ավարտվեց Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։

Նշենք, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնին առաջադրել էր Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Լեւոն Սահակյանի թեկնածությունը։

107 պատգամավորից քվեարկել է ընդամենը 70-ը։ Նրանցից 69-ը հավանություն է տվել Սահակյանի թեկնածությանը, եւ միայն 1-ն է «դեմ» քվեարկել։

  • Կիսվել: