ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լևոն Քոչարյանը ոստիկանական ավտոբուսից ուղիղ եթերով պատմել է՝ ինչպես են բերման ենթարկվել

Լևոն Քոչարյանը ոստիկանական ավտոբուսից ուղիղ եթերով պատմել է՝ ինչպես են բերման ենթարկվել

Լևոն Քոչարյանը ոստիկանական ավտոբուսից ուղիղ եթերով պատմել է թե ինչպես են իրենա բերմա ենթարկել։
 

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8.30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել, կազմակերպել:

Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպես որ  մի վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է դուրս եկեք եւ շարունակեք այն, ինչ անում ենք»,-ասաց նա:

Միկրոավտոբուսում գտնվողները սկսեցին վանկարկել «առանց թուևրքի Հայաստան»,- ասել է Քոչարյանը։

  • Կիսվել: