Լևոն Քոչարյանը՝ նոր կուսակցություն հիմնելու և Վանեցյանի հետ հնարավոր համագործակցության մասին
Շատ թեմաներով եմ զրուցել հորս հետ, սակայն հիմա ճիշտ ժամանակը չէ դրա մասին խոսելը: Այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ըստ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ տարի կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանալ:
Սակայն Լևոն Քոչարյանը չբացառեց, որ նոր կուսակցություն հնարավոր է հիմնվի: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանը, Լևոնն ասաց.
«Ես իմ կարծիքն եմ ասում, անհնարին որևէ բան չկա»:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։