ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Լեւոն Քոչարյանն ազատ արձակվեց

Լեւոն Քոչարյանն ազատ արձակվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն ազատ արձակվեց: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Մենք արդեն դուրս եկանք, 3 ժամը լրացավ, ազատ արձակեցին: Իմ իմանալով, մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են: Հիմա պետք է փորձենք ճշտել: Սա է պայքարը, բոլորս էլ պետք է պատրաստ լինենք: Էսպես էլ պետք է լինի: Ոստիկաններն էլ են հոգնել այս ամեն ինչից: Պետք է չհոգնենք, չընկճվենք ու շարունակենք պայքարը»,-ասաց նա:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները փակել էին մայրաքաղաքի փողոցները։ Ոստիկանության փոխանցմամբ բերման են ենթարկվե; 289 քաղաքացի, որոնց թվում էին Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը։

  • Կիսվել: