Լևոն Քոչարյանի ազնվությանը սկսել եմ հավատալ, «ախրանիկով» ման չի եկել, սկզբից «06»-ով ա եղել, հետո՝ «Նիվայով». Վիլեն Գաբրիելյան
ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն ԱԺ-ում հայտարարեց, որ միշտ գայթակղությունը մեծ է եղել անդրադառնալու Լևոն Քոչարյանին, բայց իրեն միշտ զսպել է, իսկ այսօր իրեն բռնել է մի «դարակազմիկ» մտքի վրա։ «Ինձ Ես լուրջ սկսել եմ պարոն Քոչարյանի ազնվությանը հավատալ, սկսել եմ հավատալ, որ ինչ-որ իրադարձություններից ինքը տեղյակ չի եղել գուցե։ Ես դա չեմ բացառում։
Մի բան էլ, պատասխանատու կերպով ասում եմ՝ պարոն Քոչարյանը երիտասարդության ժամանակ անվտանգության աշխատակիցներով ման չի եկել ՀՀ-ում, պնդում եմ, աչքովս տեսել եմ։ Սկզբից «06»-ով է եղել, հետո սպիտակ «Նիվա» է ունեցեծ, մեծամասամբ բավական համեստ է եղել։ Հետո «Նիվան» փոխվել է «Լեքսուսով» կամ «Լենդ կրաուզերով», բայց անվտանգությունով չեմ տեսել երբևիցե։
Սեդրակ Քոչարյանն էլ եղել է առավելագույնս համեստ»,-ասաց Գաբրիելյանը։
Չնայած դրան՝ պատգամավորը պնդեց, որ «կոգնիտիվ դիսոնանս է ապրում», երբ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ից, որովհետև Մարտի 1-ը շատերի համար եղել է շրջադարձային կետ, որից հետո իրենց կյանքը փոխվել է։ «Եթե չլիներ Մարտի 1, մենք բոլորս կզբաղվեինք մեր կյանքով, ոչ թե կզբաղվեինք քաղաքականությամբ»։



