չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի վերջը. Ինչպես Արևմուտքի անգործությունն օգնեց Ադրբեջանին և Ռուսաստանին. Թոմաս դե Վաալ

Լեռնային Ղարաբաղի վերջը. Ինչպես Արևմուտքի անգործությունն օգնեց Ադրբեջանին և Ռուսաստանին. Թոմաս դե Վաալ

Երրորդ պատերազմն Արցախի համար ավարտվեց սկսվելուն պես։ Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին ադրբեջանական ուժերն սկսեցին գրոհել տարածքը հրետանու եւ անօդաչուների օգնությամբ, այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողության շրջանակում։ 24 ժամվա ընթացքում արցախահայերը, բնակչությւոնը, որը դրվել էր բազմամսյա տնտեսական շրջափակման հետեւանքով առաջացած սովի եզրին, կապիտուկացվեց՝ Ադրբեջանին թողնելով իր տարածքի վերահսկողությունը, գրել է Քարնեգիի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը Foreign Affairs ամսագրի համար հոդվածում։

Այժմ ծավալվում է ողբերգության երրորդ փուլը։ 1990-ականների Բալկանները հիշեցնող տեսարաններում ավտոմեքենաների շարասյուները լցված են Արցախից Հայաստան տանող լեռնային ճանապարհին՝ տեղափոխելով հազարավոր արցախցիների, որոնք լքում են իրենց հայրենիքն այն ամենով, ինչը կարող են տանել իրենց հետ։ Այդ մեկուսացված բնակչությունից շատերը կամ մեծ մասը, ըստ երեւույթին, կմիանա նրանց առաջիկա օրերին եւ շաբաթներին, ինչը կարող է նշանակել տարածաշրջանում դե ֆակտո էթնիկ զտումների եւս մեկ փուլ, տարածաշրջան, որը վերջին տարիներին եղել է  բազմաթիվ նման ցնցումների վկան։

Այստեղ ավելի լուրջ երկարաժամկետ ձախողում կա. միմյանց փոխարինած արեւմտյան կառավարությունները չկարողացան  կանխել բռնությունն ու դտիպել հայերին եւ ադրբեջանցիներին համաձայնության գալ այս դաժան հակամարտության արդարացի լուծման մասին։

Տեղի բնակչության համար 35 տարվա էյֆորիայից, պաշարումներից, հաղթանակներից, պարտություններից եւ նրանց առաջնորդների ճակատագրակլան շատ վրիպումներից հետո հետո  այս արդյունքը դառը վերջաբանն է։ Դա նշանավորում է նախագծի լիակատար փլուզում, որը սկսվել էր 1988թ., երբ արցախահայերը առաջին անգամ փորձեցին առանձնանալ Խորհրդային Ադրբեջանից։ Եվ բանն ավելի հեռուն է գնում. բազմադարյա հայկական պատմություն եւ ժառանգություն ունեցող այս տարածքի կորուստը հայերը դեռ երկար տարիներ կզգան։

Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ցնծության մեջ է։ Այն արդեն կոչ է արել ցրել բոլոր քաղաքական կառույցներըն այս տարածքում եւ չի առաջարկում այն քաղաքական ինքնավարությւոնը, որը եվրոպական այլ փոքրամասնություններ ստացել են համմանման իրավիճակներում։ Դրա փոխարեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  արցախահայերին հիշեցրել է, որ կարգավիճակի մասին նախորդ առաջարկը «գրողի ծոցն է անցել», եւ սեղանին են մնացել դեռեւս չորոշված «կրթության, մշակութային, կրոնական եւ տեղական մարմինների ընտրական իրավունքները»։

Այս պայմաններով որոշ տարեցներ կարող են մնալ Արցախում, իսկ հազարավոր ադրբեջանցիներ, որոնք այնտեղ ապրել են մինչեւ 1991թ., կարող են վերադառնալ։ Բայց տեղի բոլոր ինստիտուտներից, որոնք կառուցվել են երեք տասնամյակում, գրեթե ոչինչ չի մնա։

Այս դաժան արդյունքը նաեւ վառ վկայությունը կդառնա այն դերի, որը խաղում է տարածաշրջանի պոտենցիալ կառավարիչը՝ Ռուսաստանը։ Չնայած անկլավը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ էր գտնվում, Մոսկվայի երաշխիքները անզոր գտնվեցին։ Դրա փոխարեն Ռուսաստանը հանդես եկավ որպես համաձայնագրի կնքման միջնորդ, որի համաձայն՝ ետղի բնակչությունը համաձայնեց լրիվ զինաթափել սեփական «պաշտպանության ուժերը»՝ մի քանի հազար մարդ, եւ սկսեց Ադրբեջանին նրանց «վերինտեգրման» բանակցություններ։

Ի վերջո, Մոսկվայի դիրքորոշումը վճռական եղավ։ Մոսկվան հայ-ադրբեջանական 1988թ. հակամարտության նախաձեռնողը չէր, բայց չորրորդ անգամ (եթե ներառենք նաեւ 2016թ. կարճ մարտական բախումը) միջամտեց, որպեսզի հրադադարի միջնորդ դառնա, ինչի համար գին նշանակեցին եւ իրականացրին իրենց պլաները։ Այս անգամ գինը կարող է այն լինել, որ Ռուսաստանը կկարողանա պահպանել իր խաղաղապահ ուժերը տեղերում եւ, այդ կերպ, ամրանա Ադրբեջանում; հետ մղի արեւմտյան միջնորդներին՝ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, էլ ավելի հեռու՝ մայթեզր։

Բռնությունը, ոչ թե դիվանագիտությունն է, որ միշտ որոշել է Արցախի վեճի ելքը։

1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային հանրության հովանավորած բանակցությունները փորձեցին հավասարակշռել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նա կենսունակությունը որպես պետություն, արցախահայերի ակնկալիքներով։ Բայց այն, ինչ դչված էր սեղանին, արտացոլում էր նաեւ տեղերում ուժի կիրառման արդյունքը. ավելի շռայլ առաջարկներ հայերին ընդհուպ մինչեւ 2020թ., երբ նրանք գերակա դիրք էին զբաղեցնում, եւ շեղում Ադրբեջանի կողմն այն բանից հետո, երբ նա հաղթանակ տարավ այդ թվականի հակամարտությունում։

2022թ., փաստացի կորցնելով Արցախի վերահսկողությունը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ Հայաստանը հրաժարվում է իր տարածքային հավակնություններից տարածաշրջանի հանդեպ։ Դրա փոխարեն բանաձեւը, որը նա ընդունմեց Ադրբեջանի հետ բանակցություններում ԵՄ աջակցությամբ, այն էր, որ հիմա հարց են արցախահայերի «իրավունքներն ու անվտանգությունը»։ Իր հերթին, Ալիեւը, ավելի հաճախ օգտագործեց «տարածքային ամբողջականություն» տերմինը, կարծես թե քարտ-բլանշ էր տալիս կառավարությանն՝ անել ամեն բան, ինչ ցանկանում է, ցանկացած հանրույթի հետ, որը գտնվում է իր վերահսկողության տակ, եււ Ուկրաինայում պատերազմն օգտագործեց որպես դրա քողածածկույթ։

Արևմտյան պաշտոնյաները նրան ասել են, որ տարածքը կվերադառնա Ադրբեջանի իրավասությանը, սակայն համբերություն է պետք: Դեռևս սեպտեմբերի կեսերին նա զանգեր ստացավ ԱՄՆ-ից և արևմտյան այլ պաշտոնյաներից, որոնք զգուշացնում էին նրան ռազմական ուժ կիրառելու մասին: Եվ այնուամենայնիվ նա որոշեց դա անել նորից։

Ալիեւի գործողություններում կա ներքին տրամաբանություն. Երկու տասնամյակ նա եղել է ավտորիտար պետության ղեկավար, որտեղ չկան ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական պաշտոնյաներ, և փոքրամասնությունները ֆորմալ պաշտպանվածություն չունեն: Ինչո՞ւ նա պետք է համաձայնի հակամարտությունների կարգավորման մոդելի Արևմուտքի պահանջներին, որոնք ստիպում են իրեն ինքնավարություն առաջարկել ազգային փոքրամասնությանը և թուլացնել իր իշխանությունը:

Ավելին, Ալիևը, ըստ երևույթին, կարծում է, որ Թուրքիան և Ռուսաստանը, այլ ոչ թե արևմտյան երկրները, միակ ուժերն են, որոնց պետք է լուրջ վերաբերվել։ Թեև Թուրքիան և Ռուսաստանը շատ բանի շուրջ համաձայնության չեն գալիս, երկուսն էլ օգուտ են տեսնում Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածությունը սահմանափակելու մեջ, մի տարածաշրջան, որտեղ նրանք ավանդաբար ազդեցություն են ունեցել: Ալիևը հասկացավ, որ Թուրքիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու իր ջանքերին, Ռուսաստանը դրան չի միջամտի, իսկ Արևմուտքը, ունենալով շատ քիչ լծակներ տարածաշրջանում, չի կարողանա խանգարել նրան տեղում փոխել փաստերը։

Ալիևի համար կայծակնային օպերացիան ուղղված էր նաև իր անձնական լեգիտիմության հետագա ամրապնդմանը և 2020 թվականի աշնանից սկսած գործն ավարտին հասցնելուն։ Այնուհետև, տարիներ շարունակ հայերի կողմից ընկալվող նվաստացումներից հետո, նա որոշեց վերադառնալ պատերազմի և ջախջախիչ պարտության մատնել հայերին: Արդյունքում նա կարողացավ բեկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ փոխելով իր կարգավիճակն Ադրբեջանում՝ որպես այս գործընթացի անվիճելի առաջնորդի։

2020 թվականի պատերազմի մարդկային կորուստներն ահռելի են եղել՝ ընդամենը վեց շաբաթվա մարտերի ընթացքում սպանվել է մոտ 7000 մարդ: Դա նաև փոխեց էթնիկ հավասարակշռությունը մեծ տարածաշրջանում: Մի կողմից, Բաքվի հաղթանակը թույլ տվեց հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների վերադառնալ իրենց տները՝ վերադարձնելով Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները: Սակայն մնացած ղարաբաղցի հայերի համար (հաշվարկները տատանվում էին 60.000-ից 120.000-ի սահմաններում) իրավիճակն ավելի վտանգավոր էր։ Լաչինի միջանցքը՝ նրանց միակ ճանապարհը, բարակ և խոցելի փրկօղակ էր, որը կապում էր նրանց իրենց էթնիկ եղբայրների հետ: Ճանապարհը բաց պահելու համար նրանք ամբողջովին կախված էին ռուսական փոքր խաղաղապահ ուժերից և, ընդ որում, Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններից:

Այնուհետև 2022 թվականին Ուկրաինայում պատերազմ սկսվեց։ Ռուսաստանը թուլացել էր ու շեղվել, նրա առաջնահերթությունները Կովկասում փոխվեցին։ Ադրբեջանը, լինելով Ռուսաստանի գլխավոր ցամաքային ճանապարհը դեպի հարավ, դարձել է ավելի կարևոր գործընկեր, քան Հայաստանը՝ տարածաշրջանում նրա ավանդական քրիստոնյա դաշնակիցը: Ռուսաստանի համաձայնությունը վճռորոշ էր, երբ անցած դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: