շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին. Փաշինյան

Ես չէի ուզի Ռուսաստանի Դաշնությանն այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այս մասին այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՌԴ- ն իր քայլերում պատժում է Հայաստանի իշխանություններին այս կամ այն քայլի համար։

«Սա նորահայտ մի թեզ է, որը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են շրջանառության մեջ դնում։ Ես այսպիսի թեզ եմ նկատել, որ շատ ակտիվ շրջանառվում է, որ 44-օրյա պատերազմով ՌԴ-ն Հայաստանի իշխանություններին պատժեց նրա ինչ-որ քայլերի համար։ Ես չէի ուզի ՌԴ-ին այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այդ թեզի իմաստն այն է, որ՝ դե հեղափոխություն եղավ, որը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբրեւ այս կառավարությունը արեւմտամետ էր, դրա համար պատժվեց, պատերազմը դրա համար եղավ․ բա 2016-ի պատերազմն ինչի՞ համար եղավ, բա 2013-ի իրադարձություններն ի՞նչ են, որ Հայաստանը բանակցեց-բանակցեց, մի գիշերում Հայաստանը դարձավ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բա այդ դեպքում ո՞ր քայլերի համար էր, որ 2011 թվականին Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենքի վաճառքի պայմանագիր կքնեց Ադրբեջանի հետ, 2013-2014 թթ իրադարձություններն ինչի՞ արձագանքն էին։ Ինձ թվում է՝ քննիչ հանձնաժողովից հետո շատերն ասում են՝ դե, Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ կար, ամբողջն ասացիր, իրականում այդպես չէ, Ղարաբաղի հետ կապված ինչ կա, ես ամբողջը չասացի, շատ բան կա ասելու Ղարաբաղի հարցի մասին։ Եթե վարկածը ճիշտ է, բա Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլի հայտարարությունն ինչի՞ մասին էր, պատերազմի անոնսը, այդ ինչի՞ անոնսն էր»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա համար Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն լինելու շանս ունի․ «Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու, դրա ապացույցը 2013-ի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ի հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, եւ այդ փաստաթուղթը շպրտեն մի կողմ ու ասեն՝ մենք դա չենք կարող ստորագրել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե դու ի վիճակի չէիր ստորագրելու, ինչո՞ւ էիր բանակցում։ Բա դրանից ավելի մեծ պատի՞ժ պետության պրեստիժին։ Դրանից հետո ստացանք 2016-ի Քառօրյա պատերազմը, եւ բանակցային այն փաթեթները։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին։ 2016-ը ինչ էր, բա ո՞վ եւ ո՞ւմ ինչի համար պատժեց․ ցավոք, 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ, ու հետո հեղափոխություն եղավ, եթե դա չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն ունենալու շանս չէր ունենա»։

  • Կիսվել: