չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է». Բայրամովը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է». Բայրամովը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում 

՛՛Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է՛՛,-այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարեդարձին: Հայտարարությունը վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամարտությանը և որոշեց կայուն խաղաղության վերականգնման չափորոշիչները։

Այս հայտարարությունը լրացվել է 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Շուրջ 30 տարի տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է՛՛:

  • Կիսվել: