ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն. շվեդ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն. շվեդ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն: Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է շվեդ պաատգամավոր Բորիանա Աբերգը։

Նա ափսոսանք է հայտնել, որ կառույցը ստիպված է նորից քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցը. ՛՛Ցավում եմ, որ դահլիճում քիչ են պատգամավորները. Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչության տառապանքը ավելի մեծ ուշադրության է արժանի: Նրանք արժանի են, որ իրենց հիմնարար մարդու իրավունքները հարգվեն: Խնդիրը Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ մարդու իրավունքները՛՛:

Ընդգծելով այն խնդիրները, որոնք ստեղծվել են Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո՝ Աբերգը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ ազատել հայ ռազմագերիներին, դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և բացել Լաչինի միջանցքը:

Պատգամավորի խոսքով՝ չնայած մեծ է միջազգային ճնշումը Բաքվի նկատմամբ՝ վերջինս որոշել է արհամարհել միջազգային հանրության կոչերը:

՛՛Ցանկանում եմ հարց տալ՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ՛՛,-եզրափակել է ծատգամավորը:

  • Կիսվել: