ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լենա Նազարյանը խոստացել է մասնակցել ԱԺ խորհրդի նիստին․ Պետրոսյան

Լենա Նազարյանը խոստացել է մասնակցել ԱԺ խորհրդի նիստին․ Պետրոսյան

Այս պահին ԱԺ դիմաց հանրահավաք է: Ներկաներից ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ԱԺ խորհրդի կամզը համալրելու համար անհրաժեշտ է եւս 4 հոգու ներկայություն՝ ԱԺ խորհրդր նիստ անցկացնելու համար:

՛՛Խորհրդարանական ճգնաժամ կա, էսօր իրենք, լինելով իշխանություն, չարաշահելով իրենց կարգավիճակը՝ չեն գալիս ԱԺ ու խորհրդի նիստ չենք կարողանում անել։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ներկա են, հիմա մենք պահանջում ենք, որ իրենք գան, դուք էլ կարող եք պահանջել՛՛,- ասաց նա։

Պետրոսյանն ասաց, որ  այսօր գործ ունենք պետականության պահպանման հետ, մինչդեռ վարչապետը, նրա խոսքով,  փորձում է իր պաշտոնը պահել։

Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խոստացել է գալ եւ մասնակցել ԱԺ խորհրդի նիստին։ Ըստ նրա՝ խորհրդարանում ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունից պատգամավոր  չկա։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին քվորում ապահովելու համար պետք է 67 պատգամավոր լինեն։

 

  • Կիսվել: