Լեհաստանում իր առաքելությունն ավարտող դեսպան Մկրտչյանը պարգևատրվել է Սենատի հուշամեդալով
Սեպտեմբերի 5-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի մարշալ Տոմաշ Գրոձկիի հետ՝ Լեհաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Տ․Գրոձկին շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություն հետագա աշխատանքային գործունեության մեջ՝ հանձնելով Սենատի հուշամեդալ: