հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավրովն «էկզոտիկ» է անվանել Ռուսաստանի կազմում ԼՂ-ի հնարավոր ընդգրկման մասին ենթադրությունները

Լավրովն «էկզոտիկ» է անվանել Ռուսաստանի կազմում ԼՂ-ի հնարավոր ընդգրկման մասին ենթադրությունները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «էկզոտիկ» է անվանել Ռուսաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի հնարավոր ընդգրկման մասին ենթադրությունները:

«Մեզ մոտ նման միտք նույնիսկ չկա», - այսօր ասուլիսում «Շանթ» հեռուստաընկերության հարցերին ի պատասխան հայտարարեց Լավրովը ՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել անգամ Հայաստանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից, իսկ մենք կօգնենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել», - հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը` ընդգծելով, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետագայի համար միտումնավոր թողնվել է կողմերի համար, եւ այն պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Բայց այդ հարցը հնարավոր կլինի լուծել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների իրականացումից հետո, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական եւ հայկական էթնիկ համայնքների խաղաղ գոյակցությունը», - հայտարարել Է Լավրովը ՝ տեղեկացնելով, որ առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: