հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Ի թիվս այլ հարցերի՝ կոմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

՛՛ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը Ռուսաստանի միջնորդությամբ:

Նախարարները պայմանավորվել են քննարկել նշված հարցերը Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: