շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լավրովն ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների համապարփակ կարգավորմանը

Լավրովն ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների համապարփակ կարգավորմանը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ:

՛՛Օգոստոսի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած շփումների մանրամասների մասին։

Լավրովն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ 2020-2022 թթ.բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի կենտրոնական դերի ներքո։

Նշվել է Մոսկվայի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։

Քննարկվել են նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք արդիական հարցեր՛՛:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը կարող եք ընթերցել այստեղ:

  • Կիսվել: