հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լավրովն ու Սիմոնյանը մտքեր են փոխանանել ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ

Լավրովն ու Սիմոնյանը մտքեր են փոխանանել ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Տեղի է ունեցել մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ։

Ռուսական կողմից հաստատվել է Մոսկվայի և Երևանի ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շուտափույթ գործնական իրականացման տրամադրվածությունը: 

Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը ՝ ի վնաս ավանդական դաշնակիցների հետ համագործակցության։ 

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տարածքում ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում փոխգործակցությանը:

Քննարկվել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը։

  • Կիսվել: