շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը

Անթալիայում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնումէ  Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Նրանք քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, մասնավորապես՝ սահմանազատման գործընթացի մեկնարկի, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ 

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ՛՛:

 

  • Կիսվել: