շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Լավրովն ու Այվազյանն անդրադարձել են Արցախում առկա հումանիտար խնդիրներին

Լավրովն ու Այվազյանն անդրադարձել են Արցախում առկա հումանիտար խնդիրներին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին:

«Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը: Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը»,- այս մասին Այվազյանը հայտնել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

  • Կիսվել: