չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Լավրովն այսօր Մինսկում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Լավրովն այսօր Մինսկում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մինսկում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։

«Վերջերս մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցինք Մոսկվայում, բայց այսօր մենք կարող ենք դիտարկել երկկողմ բնույթի լրացուցիչ հարցեր, և, իհարկե, տարածաշրջանը: Ղարաբաղը միշտ պետք է վայելի մեր ուշադրությունը», - հանդիպման սկզբում ասել է Լավրովը:

Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում:

  • Կիսվել: