ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լավրովի հետ զրույցում Այվազյանն ընդգծել է ԱՀ-ում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը

Լավրովի հետ զրույցում Այվազյանն ընդգծել է ԱՀ-ում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը

Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին:

 

  • Կիսվել: