Լավրովի այցը Հայաստան նպատակ ունի ակտիվացնել ԼՂ հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները. Այվազյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նպատակ ունի ակտիվացնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վերսկսման շուրջ քննարկումները: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Խոսելով Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի մասին՝ նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս:
՛՛Ուժեղ միջնորդական առաքելության հույս կա՛՛,-ասաց Այվազյանը:
նա նշեց նաև, որ հայկական կողմը ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կղեկավարի բանակցային գործընթացը, այլ ոչ թե դրան միայն կողքից կհետևի: