շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Լավ կլինի վերլուծեք՝ այնտեղ ինչ է գրված եւ համբերությամբ զինվեք». Եղոյանը՝ «ՀԺ»-ի հայտնի հոդվածաշարի մասին

«Լավ կլինի վերլուծեք՝ այնտեղ ինչ է գրված եւ համբերությամբ զինվեք». Եղոյանը՝ «ՀԺ»-ի հայտնի հոդվածաշարի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չցանկացավ պատասխանել «Հայկական ժամանակ» թերթում հավաստի աղբյուրը վկայակոչելով հոդվածաշարի վերաբերյալ հարցերին:

«Դուք գիտեք, որ ես այդ հարցին չեմ պատասխանելու: Ինձ ճանաչելով պետք է իմանաք, թե ես ամեն ինչը երբ ու ոնց եմ ասում: Ես պատասխանում եմ այն ժամանակ, երբ ես եմ ցանկանում ինչ-որ բան ասել, ոչ թե ձեր հարցերին եմ պատասխանում»,-ասաց նա։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ է անում, որ այդ հոդվածում ներկայացված Ադրբեջանի 5 պահանջները չկատարվեն եւ արդյոք բացառում է, որ երբեւէ այդ պահանջները կկատարվեն, Եղոյանը պատասխանեց. «Համբերություն ունեցեք, լավ կլինի վերլուծեք՝ այնտեղ ինչ է գրված եւ նաեւ մյուս ինֆորմացիաները վերլուծեք, համբերությամբ զինվեք եւ մեր հանրությանը համբերությամբ զինեք դիմակայելու կամքով, ոչ թե հատվածական հարցեր տվեք»:

Հիշեցնենք, որ օրերս «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

 

  • Կիսվել: