ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լարվածությունը, եթե այսօր չկանխենք, ավելի մեծ ծավալներ կընդգրկի․ Քոչարյան

Լարվածությունը, եթե այսօր չկանխենք, ավելի մեծ ծավալներ կընդգրկի․ Քոչարյան

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե, սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, պետք է միավորվել:

«Այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, կհաղթահարենք միասնաբար ու այստեղ մեր միասնականությունից է կախված զինված ուժերը միայնակ կմնա՞ այսօրվա վիճակում, թե՞ մենք բոլորս կլինենք Զինված ուժերին ենթակա մարմին», - ասաց նա:

Քոչարյանը ՀԱՊԿ-ին կոչ արեց օր առաջ գնահատականներով կանխել լարվածությունը:

«Լարվածությունը, եթե այսօր չկանխենք, ավելի մեծ ծավալներ կընդգրկի, մեծ ծավալները լրացուցիչ զոհերն են, իսկ զոհեր թե մեր կողմից, թե հակառակորդի կողմից, ցանկալի չէ, պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

  • Կիսվել: