հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի ԼՂ, և գոյություն ունի ԼՂ հարց. Կոնջորյան

Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի ԼՂ, և գոյություն ունի ԼՂ հարց. Կոնջորյան

ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Ադրբեջանի կողմից այն պնդումը, որ գոյություն չունի ԼՂ, և գոյություն չունի ԼՂ-ի հարց, այս օրերին Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի ԼՂ, և գոյություն ունի ԼՂ հարց: Սրա ամենագլխավոր առհավատչյան մարդիկ են, ովքեր ապրում են ԼՂ-ում, կյանքն է, որը կա ԼՂ-ում և ընթանում է ԼՂ-ում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ իշխող մեծամասնությունն ամենօրյա ռեժիմով անում է ամեն բան, որ ապահովի ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը:

  • Կիսվել: