հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները․Գալուզին

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները․Գալուզին

Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իհարկե, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների նախապատմությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը  կարգավորելու համար», - ասել է փոխնախարարը։

Ըստ Գալուզինի՝  փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ. գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝  դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

  • Կիսվել: